Կլիչկոն գլխավորել է Պորոշենկոյի բլոկի նախընտրական ցուցակը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գլխավորել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկի նախընտրական ցուցակը:
Ինչպես փոխանցում է ЛІГАБізнесІнформ-ը, այս մասին Կիևում կուսակցության նիստում հայտնել է Կլիչկոն: Ուկրաինայի УДАР կուսակցությանը կպատկանեն նախագահական բլոկի նախընտրական ցուցակի 30 % տեղերը: Ընտրական շտաբը գլխավորելու է Կլիչկոն: