211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:57 14-09-2014

Հրդեհ է բռնկվել Արզնի օդանավակայանի մոտակայքում

Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գեղհովիտ փողոցի մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը`300 քմ, Արզնի օդանավակայանի մոտակայքում`3000 քմ, Քասախ գյուղի Մուշ թաղամասում` 400 քմ, Աբովյան քաղաքի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու մոտակայքում՝ 300 քմ, Հրազդան քաղաքի գլխավոր գերեզմանատանը` 1000 քմ, Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (33-րդ կմ)` 40 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում` թիվ 23 դպրոցի մոտակայքում` մոտ 2500 քմ, Կոշտոյան փողոցում` մոտ 100 քմ, «Ոսկե բլուր» ռեստորանային համա¬լիրի մոտակայքում` մոտ 2000 քմ, Անի Պեմզայի համայնքի թիվ 17 ուղեկալում` մոտ 300 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում` 3000 քմ, Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասում գտնվող այգում` 100 նռենի, 5 թզենի և 1700 քմ խոտածածկ տարածք, Շահումյան փողոցում` 80 քմ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում` 1.7 հա խոտածածկ տարածք և 63 ծառ, Բարձրունու գյուղում` 40 հա, Նոր Աձնաբերդ գյուղում` 7 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` 300 քմ, Կողբի գյուղի Սելեգեդան հանդամասում` 3 հա խոտածածկ տարածք: Աշտարակի խճուղում՝ «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ի մոտակայքում այրվել է 800 քմ, Մարզահամերգային համալիրի մոտակայքում` 2000 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում` 20 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր