Աշխարհի առաջնություն. Ամոյանը 1/16 եզրափակիչում պարտվեց ռուս ըմբիշին
Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 59 կգ քաշային կարգում պայքարի մեջ ներգրավվեց Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը: Ցավոք սրտի հայաստանցի մարզիկը 1/16 եզրափակիչ փուլում 0:3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիան Սեմյոնովին:
Ռոման Ամոյանը կկարողանա բրոնզե մեդալի համար պայքարել միայն այն դեպքում, եթե Սեմյոնովը հասնի մինչև եզրափակիչ: