Ամառային պատանեկան Օլիմպիադա. Զավեն Միքայելյանը եզրափակիչում պարտվեց ռուս ըմբիշին
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը 58 կգ քաշային կարգի եզրափակիչում ուժերը չափել է ռուս ըմբիշ Արսլան Զուբաիրովի հետ: Ցավոք սրտի գլխավոր մենամարտում հայ մարզիկը մրցակցին զիջել է 4:14 հաշվով և դարձել է արծաթե մեդալակիր:
Նշենք, որ նախորդ փուլերում Զավեն Միքայելյանը պարտության էր մատնել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ըմբիշին, ինչպես նաև արգենտինացի և թունիսցի ըմբիշներին: