211652_close_icon
views-count1082 դիտում article-date 16:42 14-09-2014

23 տարի անց Վանաձորի անօթևան 8 ընտանիք կունենա սեփական տանիքը

Ելենա Վերմիշյանը 23 տարի ապրում է վագոն-տնակում: Այս տարին կլինի վերջինը: Մինչև տարեվերջ կտեղափոխվի նորակառույց շենքի իր բնակարանը: Վանաձորի անօթևան 8 ընտանիք այս տարի բնակարան կստանա «Աջակցող ձեռքեր» և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոն կազմակերպությունների շնորհիվ: Հայաստանում Ամերիկայի և Լիտվայի դեսպանները Վանաձորում են այդ ընտանիքների բնակարանների կառուցմանը մասնակցելու համար: Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրն իրականացվում է 6 տարի: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի գործակցության շնորհիվ 47 ընտանիք բնակարանամուտ է տոնել: Բնակարանաշինության ծրագիրը Վանաձորում կշարունակվի նաև եկող տարի: Հերթին սպասում է 12 ընտանիք: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33623]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր