Հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունն Ուկրաինայից վերադարձել է Ռուսաստան
Ուկրաինայի հարավ֊արևելքի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը Լուգանսկից վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Այսպիսով, ավարտվել է Ուկրաինա հումանիտար օգնություն հասցնելու 2֊րդ փուլը։ Ավելի վաղ հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարների շարասյունն էր վերադարձել Ռուսաստան։