Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:
«Սա Շուշիի մոտ չէ,
ոչ էլ ՝ ,,չարչարկվող,, Կարմիր Շուկան է ..
Սա Ստեփանակերտի արվարձանն է ՝
,,Զառին բաղ,, խաչմերուկը ..
ու ռուսը մեզ կանգնեցնում է.
պիտի սպասենք, որ թորքը իր ճանապարհը հանգիստ անցնի ...
/օրվա մեջ քանի անգհմ ու ինչքան երկար շարասյուն../
ու նույն ռուսը չտեսնելուն է տալիս, չի նկատում, երբ թորքը Կարմիր շուկայի ճանապարհին սադրում է, ծաղրում է, գռեհիկ բառեր է շպրտում,
վթարի վտանգ է ստեղծում ..
ռուսը չի նկատում ու մեզ էլ հորդորում է՝ չտրվել սադրանքներին....
կան մարդիկ, որ դեռ Արցախի անկախության մասին են խոսում ?», գրել է Բ. Լալայանը: