Թուրքիայում հերթական ռազմական շարասյունն են պայթեցրել. կան զոհեր. տեսանյութ
                        Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում հերթական պայթյունն է տեղի ունեցել, հաղորդում է Dogan Haber-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Պայթեցվել է զինվորական շարասյունը, որն անցնելիս է եղել Դիարբեքիր-Բինգյոլ մայրուղով՝ Լիջեի մոտակայքում:
Տեղեկությունների համաձայն՝ կա 6 զոհ, բազմաթիվ վիրավորներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուքրիայի մայրաքաղաք Անկարայում կրկին ռազմական շարասյան պայթեցման հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել պայթյունն իրականացնողի ինքնությունը նա Սիրիայից 1 տարի առաջ Թուրքիա գաղթած Սալեհ Նեջարն է, ով ունի փախստականի կարգավիճակ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


