1246 դիտում
12:26 13-09-2014
Ո՞վ է հովանավորում քառյակի նիստերը. տեսանյութ
Բառերի համար ձեռքը գրպանը չտանող Աղվան Վարդանյանը Ծառուկյանի հարցազրույցից հետո կորցրեց խոսելու ունակությունը։ Ստացվում է` Սահմանադրական բարեփոխումների մասին ԲՀԿ ղեկավարը մի բան է ասում, ԲՀԿ պատգամավորները՝ այլ։
Սահմանադրական բարեփոխումներին կողմ Դաշնակցականի ասածը միանգամից հասավ դրան դեմ Բարգավաճին։ Հեռահար գրոհն ապահովված է՝ քառյակի դուետը ուր որ է դուելի կվերածվի։ Բայց այսքանով քառյակի պառակտման մասին լուրերը չեն դադարում։
Հատկապես, որ Ծառուկյանն էլ չի բացառել երկկողմ ձևաչափով համագործակցությունը։ Այս մասին խոսելիս՝ ԲՀԿ-ականները իրենց ղեկավարի խոսքերը բառ առ բառ կրկնեցին։ Հանրապետականը քառյակի հետ այլ հույսեր էր կապում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը թաքցնելու բան չունի՝ քառյակի փլուզումն իրենց ձեռնտու չէ։ Բայց այդտեղ ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես է։ Բրիֆինգից՝ քառյակի նիստի։ Վերջում գուցե ասեն, որ քառյակը քառյակ չէ։ Աղվան Վարդանյանը իր ոճի մեջ է։ Գործընկերների ներկայությամբ էլ անկեղծանում է։ Քառյակի նիստից հետո ժառանգականի սենյակում կարծես ռումբ է պայթել: Մեկ ժամում ինչքան ջուր կար` խմեցին, ինչքան կոնֆետ կար` կերան, ուժերը վերականգնեցին, որ վերջում ասեն` նոր ասելիք չունեն: Հաջորդ ժամադրությունը` 5 օրից: Նիստերի հովանավորը` Դաշնակցությունն է: Սահմանադրական բարեփոխումների հարցում մյուսների տեսակետը մոտեցնելու հույսով Աղվան Վարդանյանը քաղցրով է եկել։ Գործընկերները մի շնչով կերան վարդագույն երազանքը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33567]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7106 դիտում
16:21 16-07-2015
Ո՞վ է հովանավորում լրագրողների ընտանիքին ահաբեկողներին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1252 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1549 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ