211652_close_icon
views-count5773 դիտում article-date 09:47 13-09-2014

Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել. Առավոտ

«Անցած տարի Yerevan City-ի դիմաց ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող նրա աշխատակիցները դանակով կտրել էին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը: Այդ աշխատակիցներին Նախախորհրդարանի անդամները տեսել են արարքը կատարելիս ու փախչելիս: Հետագայում այդ նույն աշխատակիցները ոստիկանական բաժանմունքում նաև խոստովանել են իրենց արարքները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մերժել էր այդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու Կարո Եղնուկյանի պահանջը՝ հիմնավորելով, որ ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել ու էական վնաս չէ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում. «Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը նախօրեին ոստիկանության քննիչ Մովսիսյանին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել. «Դատավորը զարմացած էր, թե առանց Կարո Եղնուկյանին հարցաքննելու, առանց նրան տուժող ճանաչելը ինչպես են գործը կարճել: Քննիչին ու դատախազին զարմացած հարցնում էր՝ գոնե մի անգամ կանչե՞լ եք Եղնուկյանին, գուցե գար ու հիմնավոր ապացույցներ ներկայացներ»: Պարոն Հայրապետյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելու իրենց պահանջը ոստիկանության քննիչ Մովսիսյանը մերժել էր՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, թե ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել. «Այն դեպքում, որ ամեն մի անիվը 300-400 դոլար արժե: Փորձագետը եզրակացրել էր, որ չորս անիվը միասին արժե 100.000 դրամ, ու դրանց կարելի է վերանորոգել ընդամենը 20.000 դրամով: Բայց այդ անիվները այնպես են ծակել, կողքի մասից կտրել, որ վերանորոգել հնարավոր չէ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր