5410 դիտում
11:07 13-09-2014
ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ԱԺ նախկին պատգամավորի գործերը լավացել են. նա գործարար է դարձել
ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ով անսպասելի հրաժարվեց մանդատից, ապա՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից, վերջապես սկսել է բիզնես գործունեությունը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ բազմաբովանդակ գործ է, սակայն չակերտները չբացեց: «Թող ընդլայնվի, հաջողություններ լինեն, նոր կնախընտրեմ մանրամասն խոսել»,-Խ. Հարությունյանը:
Ի դեպ, նա դուրս է եկել նաեւ ՕԵԿ-ից: Հարցին, թե քաղաքականության մե՞ջ էր իրեն ավելի լավ զգում, թե՞ բիզնեսում, նշեց, որ հիմա անհամեմատ հանգիստ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ամիսներ առաջ հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել էր տեղեկությունը եւ ասել, որ հրաժարվել է նաեւ ռեկտորի պաշտոնից: Ինչպես նաեւ տեղեկացրել էր, որ առաջիկայում զբաղվելու է բիզնեսով: Դիտարկմանը, թե արդյո՞ք չի պատրաստվում ՕԵԿ-ից էլ հեռանալ, նշել էր, որ չի հեռանա, սակայն զբաղվածության պատճառով չի կարողանա նախկինի պես ակտիվ կուսակցական աշխատանքներով զբաղվել:
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
10:40 18-04-2014
Ամենաուժեղը կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի հայտարարությունն էր․ ՉԻ
1958 դիտում
09:46 17-05-2016
ԱՊՊԱ գործակալությունների գործերը լավացել են. «168 ժամ»