Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել
Ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի նավթաարդյունահանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միրվարի Ղահրամանլըին:
Haqqin.az պորտալը փոխանցում է, որ իրավապաշտպանին ձերբակալել են Բաքվի միջազգային օդանավակայանում՝ Բեռլինից ժամանելուց անմիջապես հետո և շուրջ 1,5 ժամ բաց չեն թողել:
Իրավապաշտպանը նշել է, որ օդանավակայանում նրանից խլել են իր անձնագիրը և որևէ բացատրություն չեն տվել, ինչից հետո խուզարկություն են կատարել պահանջել բացատրություն տալ, թե ինչու ինքը չի հայտարարգրել իր մոտ եղած 1500 մանաթը:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր նաև Ղահրամանլըի դստերը՝ Ադրբեջանի Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովային, ում արդեն մի քանի անգամ հարցաքննության են կանչել հայտնի իրավապաշտպան և մշտապես Ադրբեջանի իշխանությունների հետապնդման թիրախում գտնվող Լեյլա Յունուսի գործով: