211652_close_icon

«Բավական է, ինչքան մենք լռում ենք, լռելը բերում է նոր զոհեր»․ եզդի իրավապաշտպանն Արցախի ապաշրջափակման պահանջով նստացույց է սկսել․ «Առավոտ»

views-count913 դիտում article-date 14:29 18-05-2023
«Ես Արցախի հարցի պահանջատերն եմ», «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի» կարգախոսներով «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօրվանից անժամկետ նստացույց է հայտարարել Երեւանի «Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված «Նեմեսիս» հուշակոթողի մոտ։ Գրում է «Առավոտը»։

«Իմ պահանջն ուղղված է ոչ թե տեղի իշխանություններին, այլ ամբողջ աշխարհին, սուտ ու կեղծ մարդասիրությանը, խուլ ու կույր արդարադատությանը։ Շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության իրավունքների պաշտպանությանն է ուղղված այս ակցիան։ Մենք ուզում ենք նաեւ թմբիրից արթնացնել ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցներին, որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ ամբողջ աշխարհն ուղղակի արհամարհում է արցախցիների այս վիճակը։ Եվ Ադրբեջանն իրեն սատարողներով թքած ունի ամբողջ աշխարհի ունայն ու փուչ որոշումների վրա՝ սկսած Հաագայի դատարանի որոշումից»,- լրագրողներին ասաց Այսեր Իսայանը։

Նա նշեց, որ նստացույցն անժամկետ է, եւ հույս ունի, որ այն մեծ արձագանք է ունենալու․ «Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները միանալու են այս նախաձեռնությանը՝ ամեն մեկը յուրովի»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր