1283 դիտում
14:58 10-09-2015
Իրավապաշտպանն արդարացվել է դատարանի կողմից. aravot.am
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը վերացրեց նաեւ Խ.Մարոզյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, փոխանցում է [url=http://www.aravot.am/2015/09/10/607001/]aravot.am[/url]-ը:
«Ես, որպես կազմակերպության ղեկավար, միշտ ակտիվ եմ եղել ու որպես կանոն՝ միշտ խեղճի ու տկարի կողքին եմ եղել: Հնարավոր է մեկին այդ ընթացքում՝ դատախազ կամ քննիչ, կամ այլ պաշտոնյա, ցավեցրել եմ կամ իրեն չեմ ենթարկվել, դա իրենց դուրը չի եկել ու ուզում էին ինձ շարքից հանել, դա իրենց գործն է, բայց ես կշարունակեմ այսպես: Սա է արդարության խթանման ճանապարհը, պայքար, միայն պայքար ու քաղաքացիական հասարակության կայացում»,- դատավճռի հրապարակումից հետո «Առավոտին» ասաց Խաչիկ Մարոզյանը:
Նրա պաշտպանությունն, ի դեպ, առաջին ատյանի դատավարության ժամանակ իրականացրել է ճանաչված փաստաբան Արա Զաքարյանը: Խ. Մարոզյանն ասում է, որ ամբողջ քրեական գործի պատմությունը ցույց տվեց, որ նախաքննությունը ուղղորդված է եղել քննիչի կողմից. «Գործում առկա են նաեւ կոռուպցիոն ռիսկեր»:
Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սվետլանա Թորոսյանի «խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով», վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու եւ նրա քրոջ` Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով, երկու տարի առաջ մաս-մաս վերցրել է 1.640.000 դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար եւ գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար: Ըստ տուժողի, բացառությամբ Մոսկվա մեկնելու եւ նշված հանգամանքի շուրջ կատարված գրավոր հարցումից, իրավապաշտպանը որեւէ այլ գործողություն չի կատարել:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2015/09/10/607001/]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
18:56 12-09-2014
Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել
2251 դիտում
12:34 07-02-2018
ՀՀ դատարանների կողմից 2017 թ-ին լրիվ և մասնակի արդարացվել է 180 անձ. դատական դեպարտամենտն ամփոփել է նախորդ տարին
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»