«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով «Մոնակո»-ից անգլիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով, հուսով է, որ մրցաշրջանի ավարտից հետո կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ես շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Սա շատ մեծ մարտահրավեր է ինձ համար: Հավատում եմ, որ այստեղ երկար կմնամ: Չեմ ցանկանում «Մոնակո» վերադառնալ: Երբ ես խաղում էի «Պորտու»-ում և «Ատլետիկո»-ում` մտածում էի եվրոպական մեխագույն ակումբ հանդես գալու մասին»,- Ֆալկաոյի խոսքերև մեջբերում է A Bola-ն: