Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ կոլումբիացին մտադիր է իր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում և գոհ եմ ամեն ինչից: Հուսով եմ ես կմնամ «Մոնակո»-ում»,- ասել է Ֆալկաոն: