211652_close_icon
views-count1170 դիտում article-date 22:16 02-07-2014

Հանուն «Ռեալ»-ի Ֆալկաոն պատրաստ է աշխատավարձի նվազեցման

Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկանում է իր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: Ֆուտբոլիստը իր վաղեմի երազանքը իրականացնելու համար պատրաստ է մի շարք փոխզիջումների գնալ: Ֆալկաոն նշել է, որ նույնիսկ պատրաստ է աշխատավարձի նվազեցման: Նշենք, որ «Մոնակո»-ում կոլումբիացի ռմբարկուի տարեկան աշխատավարձը կազմում է 14 մլն եվրո: Ֆալկաոյին իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը, սակայն կոլումբիացին պարզ հասկացրել է, որ պատրաստ է բանակցություններ վարել միայն «Արքայական ակումբի» հետ: Հիշեցնենք, որ Ֆալկաոն հունվարին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և մինչ այժմ խաղադաշտում չի հայտնվել: 2013/2014 մրցաշրջանում հարձակվողը Ֆրանիսայի առաջնութնունում 17 խաղ է անցկացրել և խփել է 9 գոլ:

Նմանատիպ նյութեր