211652_close_icon

«Իսլամական պետության» զինյալների թիվը եռակի աճել է. ԿՀՎ

views-count1045 դիտում article-date 14:20 12-09-2014
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր հաշվարկների համաձայն՝ Իրաքում «Իսլամական պետության» կողմից հանդես եկող ապստամբների թիվը եռակի աճել է՝ համեմատած նախորդ գնահատականի հետ: Այս մասին հայտնում է BBC Russian-ը: Գերատեսչության մամլո քարտուղար Ռայան Տրապանին հայտարարել է, որ Սիրիայում ու Իրաքում գործող ջիհադականների թիվը հաշվվում է 20.000-30.000 զինյալ: Իսլամականների թվի այդ աճը վկայում է հունիսից հավաքագրման մակարդակի բարձրացման մասին: ԿՀՎ-ը մայիսին հայտնել էր, որ «Իսլամական պետության» ջոկատներում առկա է մոտ 10.000 զինյալ: Նոր տվյալները հայտնվել են այն բանից մեկ օր անց, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժողովրդին հղած ուղերձում ներկայացրեց «Իսլամական պետության» դեմ պայքարի պլանը:

Նմանատիպ նյութեր