Թուրքիայի Ոստիկանության ակադեմիայում կդասավանդվի հայոց լեզուն
Թուրքիայի Ոստիկանական ակադեմիայի ուսումնական ծրագրում ներառվել է հայոց լեզվի դասավանդում: Թուրքական Sabah թերթը գրում է, որ «Նոր Թուրքիա» քարոզչությանը որոշել է միանալ նաև Ոստիկանության ակադեմիան:
Բացի հայերենից, ակադեմիայում կուսուցանվեն նաև ռուսերեն, վրացերեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն և արաբերեն և քրդերեն լեզուները: Նպատակն այն է,որպեսզի ոստիկանները Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ շփման մեջ ավելի լավ հասկանան նրանց: