1589 դիտում
17:49 23-03-2018
Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն
Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում մարտի 16-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 6-ն է:
[url=https://armenpress.am/arm/news/927383/]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ, արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի ու Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը:
Դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
22:39 05-07-2020
Քչերը գիտեն, որ Աստվածաշնչի արևելահայերեն առաջին ֆունդամենտալ թարգմանությունն իրականացրել է Պարույր Սևակը
2048 դիտում
13:01 12-09-2014
Թուրքիայի Ոստիկանության ակադեմիայում կդասավանդվի հայոց լեզուն
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am