2359 դիտում
11:31 12-09-2014
Եվրոպայում առաջին անգամ նահանգային մակարդակով ճանաչվել է Արցախի անկախությունը
Հայաստանի Եվրոպացի բարեկամների նախաձեռնությամբ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը այցելել է բասկերի երկիր, հանդիպել Իսպանիայի Գիպուզկոա նահանգի նախագահի հետ: Հանդիպման ավարտին Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն հայտարարել է, որ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Վերջին երկու տարիներին սկսված հաղթարշավը հասավ Եվրոպա: Նահանգային մակարդակում Արցախի անկախությունը Եվրոպայում ճանաչվում է առաջին անգամ: Այս պահին Ղարաբաղը որպես անկախ երկիր ճանաչում են նաև ամերիկյան հինգ և ավստրալական մեկ նահանգ:
Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարը Գիպուզկոա նահանգում հանդիպումներ է ունեցել նաև գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների հետ: Քննարկել գործակցության հնարավորությունը: Համագործակցություն կսկսվի նաև համալսարանների միջև:
Գիպուզկոա նահանգը բասկերի երկրի երեք նահանգներից մեկն է, ունի 700 հազար բնակչություն, գտնվում է Իսպանիայի հյուսիսում: Տնտեսության հիմնական ուղղություններն են առևտուրը, մետաղագործությունն ու զբոսաշրջությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33536]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
3203 դիտում
21:04 10-03-2022
Բազմաթիվ անգամ դիմել ենք ՀՀ-ին, որ ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ-ի մակարդակով. Արցախի ԱԺ նախագահ
Այս բաժնից
1390 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1009 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար