«Գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և ներգաղթի միտումներ են ձևավորվել մեր միգրացիոն իրավիճակում»․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
«2025-ը ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով․ գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և ներգաղթի միտումներ են ձևավորվել մեր միգրացիոն իրավիճակում»,- Aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին ՆԳՆ կրթահամալիրում հրավիրված 2025-ի տարեկան ամփոփիչ մամուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Հղում կատարելով Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ․ «2025-ին ՀՀ մուտք է գործել 5 միլիոն 201 հազար 747 անձ և դուրս է եկել 5 միլիոն 171 հազար 270 անձ։ Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե′ օտարերկրացիների մասով բացառիկ են, թե′ ՀՀ քաղաքացիների, քանի որ 2010-ից, ինչ սկսել ենք հաշվարկել հատկապես ՀՀ քաղաքացիների հետ կապված մուտքերի ու ելքերի միգրացիոն հաշվեկշիռը, առաջին անգամ է, որ ունենք լիովին այլ պատկեր։ Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական հաշվեկշիռ՝ սալդո, որը կազմել է 30477։ Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660։ Վերջին տարիների կտրվածքով՝ 2010-ից, երբ սկսել ենք հաշվարկել, առաջին անգամ է, որ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է։ Միակ բացառությունն ունեցել ենք 2020-ին՝ Քովիդով պայմանավորված։ Բայց սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ, երբ հարկադիր ու իրավիճակային մարդիկ վերադարձել են իրենց հիմնական քաղաքացության երկիր»։