991 դիտում
10:12 12-09-2014
Դարձյալ բողոքի ակցիա. Քիմպրոմից` մարզպետարան
Վերջին ցույցից 10 օր չանցած` Քիմպրոմի աշխատակիցներ դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել: Ցույցի երթուղին նույնն է` գործարանից դեպի Լոռու մարզպետարան: Անփոփոխ է նաև ցուցարարների պահանջը` աշխատավարձ և աշխատանքի հստակ երաշխիք:
Քիմպրոմի աշխատակիցները մարզպետարանում հայտարարեցին, որ այլևս չեն ցանկանում լսել անորոշ խոստումներ և պատրաստվում են փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը: Քիմպրոմցիներին փոխանցեցին մարզպետի հորդորը` կտրուկ քայլերի չգնալ: Ցուցարները որոշեցին սպասել ևս մեկ օր, բայց մինչ այդ զանգեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարին: Արմեն Մովսիսյանը, չնայած հերքում է իր կապը Քիմպրոմի հետ, բայց շարունակում է զբաղվել քիմպրոմցիների հարցով` բացատրելով դա իր իրազեկվածությամբ: Նախկին նախարարն այս անգամ էլ խոստացավ սեպտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին հանդիպել գործարանի աշխատակիցների հետ:
Քիմպրոմի աշխատակիցների փոխանցմամբ` էներգետիկայի նախկին նախարարը խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կմարվի ևս մեկ ամսվա աշխատավարձի պարտք: Մեկ ամսվա աշխատավարձ քիմիական գործարանի աշխատակիցները ստացել էին սեպտեմբերի սկզբին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33513]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1243 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1531 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1636 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ