Սև ծովում ավարտվել են ԱՄՆ֊ի և Ուկրաինայի զորավարժանքները
Սև ծովի հյուսիս֊արևմտյան հատվածում ավարտվել են ԱՄՆ֊ի և Ուկրաինայի Sea Breeze 2014 զորավարժանքները։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
Հիշեցնենք, որ զորավարժանքները սկսվել էին սեպտեմբերի 8֊ին։
Միջոցառմանը մասնակցել են 12 նավեր, այդ թվում՝ Ուկրաինայի 5 ռազմանավ։