ԱՄՆ-ը հետաձգել է Ուկրաինայում համատեղ զորավարժանքները
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետաձգում է Ուկրաինայում անցկացվելիք համատեղ զորավարժությունները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ԶՈւ֊ի եվրոպական հրամանտարության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ուեսթովերը, փոխանցում է ITAR-TASS-ը։
«Ուկրաինայում հուլիս ամսին նախատեսված «Rapid Trident 14» զորավարժանքները տեղափոխվել են այս տարվա ավելի ուշ ժամանակ։ Հստակ ժամկետն ու մասնակիցները կորոշվեն ավելի ուշ»,- նշել է նա։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ զորավարժանքները կանցկացվեն Լվովի մոտ, որին պետք է մասնակցեին ԱՄՆ֊ի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Կանադայի, Վրաստանի, Գերմանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանումները։
Փորձագետները նշում են, որ զորավարժանքները հետաձգելու որոշումն ընդունվել է Ուկրաինայում անկայուն իրավիճակի պատճառով։