Սև ծովում մեկնարկել են ԱՄՆ֊ի և Ուկրաինայի զորավարժանքները
Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում մեկնարկում է ուկրաինա֊ամերիկյան Breeze-2014 զորավարժանքները։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային հրամանատարության մամլո կենտրոնում, զորավարժանքներին մասնակցում են նաև Իսպանիան, Կանադան, Ռումինիան և Թուրքիան։
Նշվում է, որ մի շարք երկրներ՝ Վրաստանը, Նորվեգիան, Շվեդիան և Ֆրանսիան զինծառայողների են ուղարկել՝ որպես դիտորդներ։