Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը ողբերգություն է մեզ համար. Պելե
Աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի արքա Պելեն 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականից կրած պարտությունը ողբերգություն է որակել:
«Անհրաժեշտություն չկա երկար բացատրել, թե ինչ կատարվեց աշխարհի առաջնության ժամանակ: Մենք այլ արդյունք էինք ակընկալում, սակայն ֆուտբոլում նման բաներ պատահում են: Ցավոք սրտի, այդ խաղի հաշիվը շատ անդուր անակընկալ դարձավ մեզ համար»,-Պելեի խոսքերը մեջբերել է O Globo-ն:
Հիշեցնենք, որ 2014 թվականի կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը 7:1 հաշվով ստորացուցիչ պարտության մատնեց Բրազիլիայի ընտրանուն: