Չիլիում պայթյունների հետևանքով տուժել է 2 մարդ
Չիլիի Վինյա դել Մար քաղաքում 2 պայթյուն է գրանցվել, որի հետևանքով տուժել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Պայթյուններից մեկն որոտացել է սուպերմարկետի զուգարանում, ևս 1 ինքաշեն սարք գտնվել է նույն քաղաքի խանութներից մեկի աղբարկղում։