Եթե շոտլանդացիները կողմ քվեարկեն անկախությանը, Շոտլանդիայի Թագավորական բանկը կլքի Էդինբուրգը
Շոտլանդիայի Թագավորական բանկը (RBS) և Մեծ Բրիտանիայի խոշորագույն մանրածախ բանկ Lloyds-ը մտադիր են լքել Էդինբուրգը, եթե շոտլանդացիները կողմ քվեարկեն անկախությանը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
RBS-ը հայտնել է, որ առաջիկա հանրաքվեի կապակցությամբ աճում է անորոշությունը, ինչը կարող է ազդել բանկի վարկային վարկանիշի վրա:
RBS-ը բրիտանական երկրորդ խոշոր բանկն է, նրա 81 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը: