211652_close_icon
views-count7708 դիտում article-date 10:48 02-10-2017

Կատալոնացիների 90%-ը, չնայած խոչընդոտներին ու բռնություններին, կողմ է քվեարկել անկախությանը. նախնական արդյունքներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. tert.am

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով հանրաքվեն և ըստ նախնական արդյունքների՝ ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից շրջանի դուրս գալուն ու անկախանալուն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/independence/2499129]tert.am[/url]-ը: Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ: Տուրուլը մանրամասնել է, որ իր ներկայացրած տվյալները չեն վերաբերում այն քվեաթերթիկներին, որոնք ապօրինաբար առգրավվել են իսպանական ոստիկանության միջամտության հետևանքով: Պարբերականը մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան: Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դատապարտել է իսպանական կողմի գործողություններն ու հայտարարել, որ իր կառավարությունն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան: The Guardian-ը գրում է, որ Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը: Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/independence/2499129]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր