211652_close_icon
views-count1460 դիտում article-date 16:46 11-09-2014

Ձախողել են Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ

Վրաստանի նախագահի ծրագրված այցը Միացյալ Նահանգներ կասեցրել են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում, փոխանցում է Georgia Online-ը: Նրա խոսքով՝ նախագահի ինստիտուտի դեմ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այցը և ԱՄՆ-ում ծրագրված բոլոր միջոցառումները չեղյալ հայտարարվեն, իսկ այցը չեղյալ հայտարարելու մասին նա իմացել է այսօր առավոտյան: «Այդ քայլերը չեն նախաձեռնվել պետության շահերից ելնելով, այլ կոնկրետ գերատեսչության հակադարձությունից ելնելով: Եթե մենք այդ ուղղությամբ քայլենք և փորձենք մենաշնորհի վերածել որևէ ինստիտուտ, ապա կստանանք այն, ինչը մեզ դուր չի եկել Սաակաշվիլիի ղեկավարման ժամանակ»,-ասել է Մարգվելաշվիլին: Ինչպես արդեն նշել ենք, Մարգվելաշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալու ցանկություն հայտնեցին երկուսն էլ, սակայն կառավարությունը որոշեց Նյու Նորք ուղարկել Ղարիբաշվիլիին:

Նմանատիպ նյութեր