211652_close_icon
views-count2368 դիտում article-date 14:15 11-09-2014

Վրաստանի նախագահի և վարչապետի միջև իսկական պատերազմ է հասունանում

Վրաստանում նոր սկանդալ է հասունանում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև: Ինչպես փոխանցում է News Georgia գործակալությունը, նրանց միջև հարաբերություններն առանց այն էլ լարված էին երկրի ներքաղաքական դիմակայությունների պատճառով, իսկ այժմ լարվածությունն այն աստիճան է սրվել, որ գործին միջամտել է նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Վրացական «Կվիրիս պոլիտրա» թերթին տված բացառիկ հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արդեն խորհրդարանական պետություն է և գոյություն չունի ՄԱԿ ուղևորվելու հարց: «Ես տեսել են այն անձանց ցուցակը, ովքեր ներկա կգտնվեն ՄԱԿ-ի նիստին: Որպես կանոն՝ այնտեղ ներկա են լինելու վարչապետները: Ուրիշ կերպ չի կարող լինել: Կրկին մրցակցություն է ստեղծվում և թվում է, թե վարչապետը ճնշում է գործադրում նախագահի վրա: Նյու Յորք են գնալու Մերկելը, Նեթանյահուն, Անգլիայի վարչապետը: Միգուցե աշխատանքի պատճառով տվյալ երկրի վարչապետը չկարողանա ներկա գտնվել ՄԱԿ-ի նիստին և այդ դեպքում իրավունքը տրվում է նախագահին: Այդիսին է խորհրդարանական պետության Սահմանադրությունը»,-ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ նախագահ Մարգվելաշվիլին շարունակում է մրցակցությունը: Նրա խոսքով՝ շատ տգեղ կլինի, եթե մի աղքատ երկրից ԱՄՆ մեկնեն 2 պատվիրակություններ, և համոզմված է, որ վարչապետի և նախագահի միջև առաջացած լարվածությունը ձեռնտու է «Ազգային միացյալ շարժմանը»:

Նմանատիպ նյութեր