Գյուղացիները նկատել են հայ-թուրքական սահմանը խախտող անձին
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Արմենպրեսի հաղորդմամբ` սահմանախախտի ներկայացրած վարկածով, նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` Թուրքիա անցնելու և Վանում գտնվող ընտանիքին հանդիպելու համար: Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33486]Armnewstv.am[/url]