«Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել:
Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Բորոդինո» պահածոների ընկերության փոխտնօրեն Միսակ Աղայանից: Նա հավաստիացրել է. «Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն:
Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»:
Մինչդեռ թերթի աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին՝ մթերած խնձորի դիմաց։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։