Իմմոբիլեի և Ձաձայի վնասվածքները լուրջ չեն
Եվրո 2016-ի ընտրական փուլի` Նորվեգիա – Իտալիա խաղի ժամանակ վնասվածքներ ստացած Չիրո Իմմոբիլեն և Սիմոնե Ձաձան կկարողանան մասնակցել իրենց ակումբների առաջիկա խաղերին: Ինչպես տեղեկացնում է են իտալական ԶԼՄ-ները, իտալացի հարձակվողների վնասվածքները լուրջ չեն:
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Իմմոբիլեն ազդրի թեթևակի վնասվածք է ախտորոշվել, իսկ «Սասսուոլո»-ի լավագույն ռմբարկու Ձաձայի մոտ` ոտքի թեթևակի վնասվածքը: