Վրաստանն արդեն Առաջին տիկին ունի. Մարգվելաշվիլին այսօր ամուսնացել է. տեսանյութ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պաշտոնապես գրանցեց իր ամուսնությունը քաղաքացիական կնոջ՝ Մակա Չիչուայի հետ: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի՝ արդեն Առաջին տիկին Մակա Չիչուան լրագրողներին հայտնել է, որ ամուսնությունը գրանցվել է Արևելյան Վրաստանի Դուշեթի քաղաքում, որտեղ Մարգվելաշվիլին տուն ունի:
Զույգը երկար տարիներ համատեղ կյանքով է ապրում: Նրանց ծանոթացրել են իրենց երեխաները՝ Մաշոն և Աննան, և ամեն ինչ արել են, որպեսզի Մարգվելաշվիլին և Մական միասին լինեն: