Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հյուրընկալվել է Էջմիածնում բնակվող իր բանակային ընկերոջ տանը. ֆոտոշարք
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է Վաղարշապատում բնակվող իր բանակային ընկերոջը՝ Ռոբերտ Աբրահամյանին:
Գ. Մարգվելաշվիլիի զինվորական ծառայությունն անցել է Հայաստանում, իսկ Ռ. Աբրահամյանի հետ նա ծանոթացել է Էջմիածնում՝ 1987 թվականին: