853 դիտում
16:16 10-09-2014
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Ընդգծելով, որ ներկայում Հայաստանում հաջողությամբ գործունեություն է ծավալում ֆրանսիական 180 ընկերություն, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:
Վարչապետը և Բրյունո լը Ռոուն կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ ֆրանսիական ընկերությունների համար՝ եվրասիական շուկա մուտք գործելու համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ ու պատրաստ է հետագայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբարել այդ գործին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Բրյունո լը Ռոուն ասել է. «Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մենք ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումն ունի կանխարգելիչ դերակատարություն և խաղաղության հաստատման համար կարևոր է դրա ժխտումը բացառելը»: Բրյունո լը Ռոուն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին կարևորել է նաև հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացումը՝ միջազգային հանրության շրջանում անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին իրենց դիրքորոշման համար և ընդգծել, որ եթե Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները ժամանակին չեն դատապարտվում, ապա ունենում են կրկնվելու հավանականություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել դրա լուծման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում:
Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
22:16 05-09-2014
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը
1222 դիտում
13:45 03-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը. լուսանկարներ
2761 դիտում
17:56 09-09-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
Այս բաժնից
805 դիտում
14:18 12-02-2025
Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով
919 դիտում
13:53 12-02-2025
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
790 դիտում
13:40 12-02-2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը