ՌԴ-ն Կիևին ու Բրյուսելին ներկայացրել է Ասոցացման համաձայնագրի շուրջ իր պահանջները
Ինչպես հաղորդում է ZN.UA-ն, Ռուսաստանը Կիևին ու Բրյուսելին ներկայացրել է իր պահանջները, որոնք առնչվում են ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի փոփոխություններին:
Նշվում է, որ Ռուսաստանը պնդում է դրանց փաթեթային ընդունման շուրջ՝ նախքան խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացումը:
Փաստաթուղթը բաղկացած է 60 էջից: Դրա վերլուծոթյունից պարզ է դառնում, որ Ռուսաստանը Կիևին ու Բրյուսելին առաջարկում է նրանց ազատ առևտրից հանել ապրանքների ավելի քան 20 տոկոսը: