211652_close_icon
views-count3362 դիտում article-date 10:07 10-09-2014

Ի՞նչ է սպասվում երթևեկության տուգանքի ծուղակն ընկած վարորդներին. տեսանյութ

Խորհրդարանը քննարկել է ՀՀԿ պատգամավորի նախագիծը` վարորդների տուգանքների ծանուցումները կարգավորելու մասին: Նամակ` անձեռնմխելի պատգամավորին: Տուգանքի սև թղթի հայտնաբերման վայրը` տան դուռն է: Շոկից հետո առաջին հարցը` դա ծանուցման ձև՞ է: Արագաչափ, կարմիր գիծ, խախտում, տուգանք, ծանուցում, ԴԱՀԿ։ Ամառվա գլխավոր սկանդալը ՀՀԿ պատգամավորը բերեց խորհրդարան։ Առաջարկում է վարչական իրավախախտումների օրենքը փոխել, այն էլ շտապ՝ 24 ժամում։ Կա խախտում, վարորդին պետք է պատշաճ ծանուցել` անձամբ, հենց նրա ստորագրությամբ։ Այլ տարբերակ էլ է քննարկվում: Այսպիսով տուգանքի ակտն ուժի մեջ կմտնի ոչ թե ուղարկելու պահից, ինչպես հիմա է, այլ հանձնելու։ Ընդդիմադիր որոշ պատգամավորների աչքերը փայլեցին՝ նույնիսկ առաջարկ հնչեց իրենց անունն էլ գրել օրենքի հեղինակների ցանկում։ Հովհաննես Մարգարյանի ոգևորությունը Արծվիկ Մինասյանին չվարակեց: Նա էլ առաջարկում է սկսել շղթայի սկզբից, ոչ թե վերջից։ Գագիկ Ջհանգիրյանը շտապում է։ Համակարգային փոփոխությունը մի կողմ, գոնե սա արագ ընդունվի: Ասաց ու Արդարադատության փոխնախարարի խոսքից կառչեց: Պատգամավորների տառապանքը փորձ ունի: Տուգանված անձեռնմխելիներին լսող չի եղել։ Միայն տեսախցիկից հեռու են խոստովանում՝ սթրեսի մեջ են`այնքան տուգանք են կուտակել, որ նույնիսկ բարձրացված աշխատավարձը պարտքը չի փակի։ Նախագծի հեղինակ կին–վարորդն էլ չի թաքցնում՝ ղեկին օրինապահ չէ։ Այնքան է տուգանվել, որ թվի մասին նախընտրում է լռել։ Պատգամավորը ոչ թե նամակ է ստացել, այլ ինքն է գնացել նամակի հետևից՝ փոստ։ Դառը փո՞րձն է ստիպել պատշաճ ծանուցման նախագիծ մշակել։ Մանվել Գրիգորյանն էլ է արագ արձագանքում՝ Ռուբեն Գևորգայնի հայտարարությանը, թե 4500-հոգանոց երդվյալ ազատամարիկների միություն է ստեղծում։ Երկրապահին այլընտրանք: Գեներա՞լը ինչքան է տուգանվել: Մանվել Գրիգորյանի օգնականը պատասխանեց առանց հաշվելու` զրո դրամ, զրո լումա: Գեներալի պես պարկեշտ, պարտաճանաչ երկրորդը չկա: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33416]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր