Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է.Ժողովուրդ
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց թվում կան նաև դպրոցահասակ երեխաներ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գևորգյանից հետաքրքրվել է, թե ինչն է քաղաքացիների հոսպիտալացման պատճառը. «Ընդամենը հիվանդանոց է հոսպիտալացվել 14 հիվանդ, որից երեքը Քաջարանում է բուժվում, իսկ մյուսները՝ Կապանի բժշկական կենտրոնում։
1–ից երկուսը դպրոցահասակ են. մի դպրոցի աշակերտներ են և գտնվում են մանկական բաժանմունքում: Իսկ մյուս 9-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Այս պահի դրությամբ դեռ ճշտված չէ սա ինֆեկցիա՞ է, թե՝ ոչ»»,–փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։