211652_close_icon
views-count684 դիտում article-date 19:05 09-09-2014

ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը Ուկրաինայում երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը

Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Վերջինիս խոսքերով՝ այդ որոշումն ընդունվել է անցյալ ամիս, իսկ այժմ բանակցություններն են ընթանում դիտորդների մանդատի հետագա երկարաձգման շուրջ: Նա հավելել է, որ պլանավորված չէ փոփոխություններ կատարել առաքելության կազմում:

Նմանատիպ նյութեր