Նոր մեղադրանք Լևոն Հայրապետյանի դեմ. կալանքը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը
Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի կալանքը մինչև դեկտեմբերի 15-ը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրան նոր մեղադրանք է առաջադրվել (մեքենայություն), և դատավորը բավարարել է ևս 3 ամսով հայ բարերարի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Լ. Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են դատավորի որոշումը՝ հայտարարելով, որ իրենց պաշտպանյալը չի կարող այլևս մնա մեկուսարանում, քանի որ տառապում է օնկոլոգիական և սրտային հիվանդություններով:
Հիշեցնենք, որ դատարանը Լևոն Հայրապետյանին մեղադրում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը անօրինական ճանապարհով յուրացնելու մեջ: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Քրեական գործով հիմնական մեղադրյալ է համարվում Բաշկիրիայի Հանրապետության նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդին, ով նույնպես կալանավորված է:
Լ. Հայրապետյանը ձերբակալվել է այս տարվա հուլիսի 15-ին՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Նրան ձերբակալելու պատճառը եղել է Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևեի ցուցմունքները, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար: