211652_close_icon
views-count1423 դիտում article-date 14:42 09-09-2014

Աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնը Դուբայում կսկսեն կառուցել 2015 թվականին

Emirates 24/7 ինտերնետային պորտալի հաղորդմամբ՝ The Mall of the World առևտրի կենտրոնի շինարարությունը Դուբայում մեկնարկելու է 2015 թվականի առաջին եռամսյակից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է Dubai Holding ընկերությունը, ըստ որի՝ The Mall of the World-ը դառնալու է աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնը: Ակնկալվում է այն տարեկան կունենա 180 միլիոն մարդ: Նախագծի արժեքը կազմում է 6.8 միլիարդ դոլար, առևտրի կենտրոնի ընդհանուր տարածքը՝ գրեթե 4.5 միլիոն քառակուսի մետր: Առևտրի կենտրոնում գտնվելու են հարյուրավոր հյուրանոցներ՝ 20.000 համարներով, ավելի քան 7 կիլոմետր երկարությամբ հետիոտնի ճաապարհներ, բժշկական կլինիկաներ, թատրոններ, կրկեսներ, այգի և ժամանցային այլ օբյեկտներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ The Mall of the World առևտրի կենտրոնի կառուցումը կտևի առնվազն 10 տարի: Ներկայումս գործող առևտրի կենտրոններից խոշորագույնը Dubai Mall-ն է, որը նույնպես գտնվում է Դուբայում: Նախորդ տարի այն ունեցել է 75 միլիոն այցելու:

Նմանատիպ նյութեր