211652_close_icon

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը (տեսանյութ, լուսանկարներ)

views-count1267 դիտում article-date 11:25 08-05-2025
Fastex-ը ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet  կրիպտո-պահառուական դրամապանակը և Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։

Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների և ներդրողների՝ ներկայացնելով  Web3 վերջին նորարարությունները, պրոդուկտներն ու կարևոր իրադարձությունները: Այս տարի միջոցառմանը ելույթներով հանդես են եկել համաշխարհային այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են «Թրամփ» կազմակերպության փոխտնօրեն, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Էրիկ Թրամփը,  Binance-ի հիմնադիր CZ-ն և TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։

Միջոցառմանը նախորդող օրը «Դուբայ» մոլում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում Fastex-ը նախաձեռնել էր «Օրենսդրական կարգավորումները կրիպտոյում» թեմայով հանդիպում, որի ընթացքում առաջատար միջազգային կազմակերպությունների իրավաբանական բաժինների ներկայացուցիչներ և օրենսդրական կարգավորումներով զբաղվող մասնագետներ ունեցել են քննարկումներ, անդրադարձել կրիպտոակտիվների ոլորտում առկա մարտահրավերներին և առաջիկա զարգացումներին։

Token 2049-ի ընթացքում IO.NET գլխավոր բեմից Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը ելույթ է ունեցել «Ապակենտրոնացված ֆինանսներ․ թույլատրելին և անթույլատրելին» թեմայով՝ կիսվելով իրավական կարգավորումներում առկա մարտահրավերներով  և սահմանափակումներով: Token 2049-ի շրջանակում պրն. Խաչատրյանը NEAR Protocol, Tezos և տվյալների վերլուծությամբ զբաղվող Nansen հարթակի ներկայացուցիչների հետ, քննարկել է նորարությունների և առկա օրենսդրական կարգավորումներ ինտեգրելու հնարավորությունները։

Fastex-ն անցկացրել է նաև Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները` YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագիրը և դրա աջակցությամբ վերջերս ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Token 2049-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել YoHealth բրենդի դեսպան, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։

Fastex-ի աջակցությամբ Cointelegraph-ի  հետ համատեղ իրականցվել է նաև LONGITUDE միջոցառումը, որը համախմբել էր Layer 1 (1-ին մակարդակ) բլոկչեյն և կրիպտո հարթակներից շուրջ 350 այցելուի։

Fastex-ի հաջորդ կանգառը Հյուսիսային Ամաերիկան է, որտեղ էկոհամակարգը մասնակցելու է Տորոնտոյում կայանալիք Consensus 2025-ին և Bitcoin 2025-ին, որը տեղի կունենա Լաս Վեգասում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր