Հայտնաբերվել է օձ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցի թիվ 36 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բռնել են սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: