1059 դիտում
17:42 08-09-2014
Խրամատը իշխանություններն են փորել, բայց խրամատում իրենք չկան. Լյուդմիլա Սարգսյան
Այն պատգամավորները, ովքեր լքում էին ԱԺ նիստերը, շարունակելու են լքել եւ Սերժ Սարգսյանի հորդորը «օդում կախված է մնալու»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանը գիտակցում էր, որ երկրում վիճակը լուրջ է եւ դրանով կոչ էր անում ավելի ակտիվ դիմադրել ընդդիմադիր հատվածին: Բայց չեմ կարծում, որ նրանց մոտ կստացվի»,- ասաց նա և հավելեց, որ խրամատն իշխանություններն են փորել, բայց խրամատում իրենք չկան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել էր. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով