Ուկրաինացի ներգաղթյալների թիվն Իսրայելում աճել է 2.5 անգամ
2014թ. սկզբից ուկրաինացի ներգաղթյալների թիվն Իսրայելում աճել է 2.5 անգամ և կազմում է 3252 մարդ: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1270 մարդ: Այս մասին հայտնում է Jewish Journal-ը:
Այսպիսով, Ուկրաինան երկրորդ տեղն է զբաղեցնում Իսրայելում մշտական բնակության վայր հաստատողների քանակով:
Նշվում է, որ միայն Դոնեցկի մարզում կա 30 հազար հրեա, որոնցից 11 հազարը՝ հենց Դոնեցկում են բնակվում: