Իսրայելում բնակչության թիվն աճել է անցնելով 8 միլիոնը
Իսրայելը հրապարակել է երկրի բնակչության աճի թվերը: Ըստ այդմ 2013 թվականին Իսրայելում ծնվել է 178 հազար երեխա: Իսրայելի բնակչության թիվն այսօր հասնում է 8,18 միլիոն մարդու, որից 6,174 միլիոնը հրեաներ են:
Հատկանշական է, որ 1948 թվականի (806 000 մարդ) համեմատ Իսրայելի բնակչությունն աճել է 10 անգամ:
Իսրայելում բնակվում է 1,7 միլիոն արաբ և 351 հազար այլ ազգության ներկայացուցիչներ: Իսրայելի բնակչության մաքուր աճը 2013 թվականին կազմել է 137 500 մարդ:
Նշենք, որ երկիրն զբաղեցնում 27 799 քառակուսի կիլոմետր տարածք: