12961 դիտում
13:10 24-10-2015
Արմավիրում ընտանիքի 4 անչափահասներ վիրուսով են վարակվել. նրանցից 2-ին հիվանդանոցները հրաժարվել են ընդունել. փոքրիկներից մեկը 1.5 տարեկան է. ծնողները կանգնել են փաստի առաջ
Արմավիրի մարզի բնակիչ Շահբազյանների ընտանիքի 4 անչափահաս երեխաները վիրուսով են վարակվել. երեկվանից նրանցից երկուսի ջերմությունը 39 աստիճանից չեն կարողանում իջեցնել: Նրանք պարբերաբար փսխում են, սակայն հիվանդանոցները հրաժարվում են նրանց ընդունել: Ծնողները կանգնել են փաստի առաջ եւ տնային պայմաններում փորձում են պայքարել նրանց կյանքի համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխաների հորաքույրը՝ Գայանե Շահբազյանը:
Նա պատմեց, որ առաջինը վարակվել է ավագ երեխան՝ 7-ամյա Էրիկ Շահբազյանը եւ բուժվել Նորքի Սուր վարակիչ հիվանդանոցում, բայց հետո վարակվել են մյուսները:
Երեկ 1,5-ամյա Անժելային Արմավիրի բժշկական կենտրոնը հրաժարվել է ընդունել: Այնտեղ ասել են, որ իրենց հիվանդը չի եւ ուղղորդել Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից անգամ մուտքից ներս չեն թողել եւ նրանք էլ իրենց հերթին առաջարկել են երեխային տանել Արմավիրի բժշկական կենտրոն ու արդյունքում երկու հիվանդանոցներում էլ չեն ընդունել:
Գիշերը ծնողները երեխաներին տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն կենտրոն, որտեղ, թեեւ տեղ չի եղել, բայց ընդունել են փոքրիկին: Ծնողներն ասում են, որ գիշերվանից վատացել է մյուս երկուսի՝ 3-ամյա Գոռ Շահբազյանի և 5-ամյա Նարեկ Շահբազյանի վիճակը, բայց հիվանդանոցներում տեղ չկա, որ տանեն: Ծնողները, հույսը կտրած, ստիպված տնային պայմաններում են փորձում իջեցնել նրանց ջերմությունը, սակայն չի հաջողվում եւ կանգնել են փաստի առաջ:
[b][color=#CC0000]Հ. Գ.
Կարծես թե Մեծամորի հիվանդանոցում նման վերաբերմունքը սովորույթ է դարձել եւ մարդիկ անգամ մեծ խնդրանքների դեպքում չեն կարողանում իրենց հարազատներին հիվանդանոց բուժման ընդունել:[/color][/b]
Նմանատիպ նյութեր
72325 դիտում
09:53 12-07-2017
Երևանում ծնված հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել. «Հայկական ժամանակ»
5339 դիտում
17:26 27-07-2014
Ամերիկացի բժիշկը վարակվել է Էբոլա վիրուսով
Այս բաժնից
451 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
565 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր